ԿԼ. «Նոան» դրամատիկ հաղթանակ կորզեց «Լեգիայից» 🎥
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց Լեհաստանի գավաթակիր «Լեգիային»։
Հյուրերը 3-րդ րոպեին, օգտվելով «Նոայի» ավագ Գոնսալու Սիլվայի կոպտագույն սխալից, Միլետա Ռայովիչի ջանքերով շատ արագ բացեցին հաշիվը։
Երկրորդ խաղակեսը Հայաստանի չեմպիոնը տպավորիչ անցկացրեց` ոչ միայն հավասարեցնելով հաշիվը, այլ կորզելով հաղթանակ։
Սանդրո Պերիովիչի գլխագորած թիմից 57-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի ընկավ Մաթեուս Այասը, իսկ 84-ին` Նարդին Մուլահուսեյնովիչը։
«Լեգիայից» հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` փոխարինման մտնելով 82-րդ րոպեին։
«Նոան» վաստակեց 8 միավոր` բարձրանալով 13-րդ տեղ։ Հայկական ակումբը գործնականում ապահովեց տեղը փլեյ-օֆֆ-ում։
«Նոան» Լիգայի փուլում վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 18-ին` Լեհաստանում մրցելով Կիևի «Դինամոյի» դեմ։
«Լեգիան» 3 միավորով 31-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml