ԿԼ. «Նոան» առաջին կեսից հետո երկու գնդակի տարբերությամբ պարտվում է «ԱԶ Ալկմարին» 🎥
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Նոան» մրցակցի դաշտում մրցում է «ԱԶ Ալկմարի» դեմ։
Հայաստանի չեմպիոնն առաջին խաղակեսից հետո պարտվում է 0:2 հաշվով։
Նիդերլանդները ներկայացնող ակումբից 5-րդ րոպեին հաշիվը բացել է Ռո-Զանջելո Դալը, իսկ 39-րդ րոպեին աչքի է ընկել թիմի ավագ Սվեն Միյնանսը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 1:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml