ԿԼ. Նոայի և Ուրարտուի մրցակիցները որակավորման առաջին փուլում
Այսօր` հունիսի 18-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Մրցաշարի այդ փուլից են մեկնարկելու նաև Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» և չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն»։
«Նոայի» մրցակցիը լինելու է «Շկենդիան» (Հյուսիսային Մակեդոնիա)։ Դիմակայության առաջին խաղը կկայանա Հայաստանում, պատասխան հանդիպումը` մրցակցի մարզադաշտում։
«Ուրարտուն» մրցելու է էստոնական «Կալևի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա Էստոնիայում, պատասխան խաղը` Հայաստանում։
Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կայանալու են հուլիսի 11-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 18-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Ուրարտու