ԿԼ. Նոայի և Ուրարտուի հաջորդ հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Մրցաշարի որակավորման առաջին փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում հաջորդ փուլում մրցելու է «Սլիմա Ուոնդերերսի» (Մալթա) դեմ։
Հայաստանի առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» էստոնական «Կալևին» պայքարից դուրս թողնելուց հետո հանդիպելու է Օստրավայի «Բանիկին» (Չեխիա)։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կայանալու են հուլիսի 11-ին, պատասխան խաղերը` հուլիսի 18-ին։
Որակավորման երկրորդ փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 25-ին, պատասխան խաղերը` օգոստոսի 1-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բանիկ, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Շկենդիա, Ուրարտու, Սլիմա Ուոնդերերս, Տալլինա Կալև