ԿԼ. Նոայի մրցակիցները հիմնական փուլում
Օգոստոսի 30-ին Մոնակոյում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը։
Մրցաշարի այդ փուլին մասնակցելու է ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», որը նույնպես իմացավ իր մրցակիցներին։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը հիմնական փուլում տանը մրցելու է կիպրական ԱՊՕԵԼ-ի, չեխական «Մլադա Բոլեսլավի» ու իսլաբդական «Վիկինգուրի» դեմ։ Ակումբը կհյուրընկալվելի Լոնդոնի «Չելսիին» (Անգլիա), Վիեննայի «Ռապիդին» (Ավստրիա) և սերբական «Բաչկա Տոպոլային»։
«Նոան» պայքարն սկսել էր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից և հաղթահարել է համապատասխանաբար հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» (2:0, 2:1), Մալթան նորկայացնող «Սլիմա Վոնդերերսի» (7:0, 0:0), հունական ԱԵԿ-ի (3:1, 0:1), Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկի» (3:0, 1:3) արգելքները։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայում նույնպես փոխվել է ձևաչափը։ 36 ակումբներն ընդգրկվելու են ընդհանուր խմբում։ Ակումբները միմյանց դեմ մրցելու են մեկ անգամ։ 1-8-րդ տեղերը գրաված ակումբները դուրս կգան 1/8 եզրափակիչ, 9-24-րդ տեղերը զբաղեցրած ակումբները պայքարը կշարունակեն անցումային փուլում։ Անցումային փուլի հաղթողները նույնպես դուրս կգան 1/8 եզրափակիչ, որտեղից պայքարը շարունակվելու է բոլորին հայտնի փլեյ-օֆֆ ձևաչափով։ Մրցաշարը մեկրկելու է հոկտեմբերի 3-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Նոա