ԿԼ. «Նոայի» մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆ փուլում
«Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսից» անասպասելի դուրս մնալուց հետո պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում։
Հայաստանի չեմպիոնը նշանակությամբ երրորդ եվրագավաթային մրցարաշի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի Լյուբլյանայի «Օլիմպիային»։
Սլովենիայի չեմպիոնը եվրագավաթային պայքարն սկսել էր Չեմպիոնների լիգայից, սակայն որակավորման առաջին փուլում ճանապարհը զիջել էր Ալմաթիի «Կայրաթին» (երկու խաղերում` 1:1, 0:2)։
Լյուբլյանան ներկայացնող ակումբը պայքարը շարունակել է Կոնֆերենցիաների լիգայում ու ընդհանուր դիմակայությունում հաղթել Անդորրայի ու Ալբանիայի չեմպիոններին` համապատասխանաբար «Ինտեր Էսկալդեսին» (4:2, 1:1) և «Էգնատիային» (0:0, 4:2)։
«Օլիմպիա» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին Լյուբլյանայում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 28-ին Աբովյանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Օլիմպիա Լյուբլյանա