ԿԼ. «Նոայի» հաջորդ մրցակիցների արդյունքները Լիգայի փուլի երկրորդ տուրում 🎥
ԿԼ. «Նոայի» հաջորդ մրցակիցների արդյունքները Լիգայի փուլի երկրորդ տուրում 🎥
24/10/2025 - 11:05

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոայի» հաջորդ մրցակիցներից միայն Վարշավայի «Լեգիան» է հաղթանակ տարել։

Լեհաստանի գավաթակիրը մրցակցի դաշտում 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ է կորզել Դոնեցկի «Շախտյորից»։

«Բանակայինների» կազմից դուբլ է գրանցել Ռաֆալ Աուգուստինյակը` խփելով երկու հիասքանչ գոլ։ 32-ամյա կիսապաշտպանը 90+4-րդ րոպեին հաղթական գնդակը մրցակցի դարպասն ուղարկել է տուգանայինից կատարած հարվածով։

«Լեգիայի» հայտացուցակում էր նաև Վահան Բիչախչյանը, սակայն Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել։

Էդվարդ Իորդանեսկուհի գլխավորած թիմն առաջին հաղթանակն է տարել և 17-րդն է, «հանքափորները» նույնքան միավորով 18-րդն են։

«Սիգմա Օլոմոուցը» սեփական դաշտում չի կարողացել հաղթել «Ռակուվին». գրանցվել է 1:1 հաշիվը։

Չեխական ակումբից հաշիվը 83-րդ րոպեին բացել է Յան Կրալը, իսկ հյուրերը պարտությունից խուսափել են 90-րդ րոպեին Ստրատոս Սվարնասի խփած գոլի շնորհիվ։

Լեհական «Ռակուվը» 4 միավորով 8-րդ տեղում է, «Սիգման»` 1 միավորով 27-րդ։

«Նոան» Լիգայի փուլի երրորդ տուրում նոյեմբերի 6-ին Երևանում կմրցի հենց «Սիգմայի» դեմ։

Կիևի «Դինամոն» մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվել է «Սամսունսպորին»։

Թուրքական ակումբից գոլերը խփել են Էնթոնի Մուսաբան, Մարիուսն ու Կառլո Հոլսեն։

«Սամսունսպորը» 6 միավորով 5-րդն է, «Դինամոն» պարտվել է երկու խաղում էլ, չի խփել ոչ մի գոլ ու 34-րդ տեղում է։

«Նոայի» մրցակիցներից շոտլանդական «Աբերդինը» հյուրընկալվելիս 0:6 հաշվով պատտություն է կրել Աթենքի ԱԵԿ-ից։

Մարկո Նիկոլիչի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Աբուբակարի Կոյտան, մեկական գոլ խփել են Նիկլաս Էլիասոնը, Ռազվան Մարինը, Լուկա Յովիչն ու Դերեկ Կուտեսան։

Հունական ակումբն առաջին հաղթանակն է տարել ու 3 միավորով 12-րդն է։ «Աբերդինը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ու գնդակների 2:9 հարաբերակցությամբ վերջին` 36-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ «Նոան» երկրորդ տուրում մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ։

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 4 միավորով 11-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025