ԿԼ. «Նոայի» հայտացուցակը
«Նոայի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի համար։
Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։
Պաշտպաններ – Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։
Կիսապաշտպաններ – Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։
Հարձակվողներ – Հելդեր Ֆերեյրա, Մաթեուս Այաս, Նարդին Մուլահուսեյնովիչ, Մարին Յակոլիչ, Վիրջիլ Պինսոն։
«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում կմրցի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» դեմ։
Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը` օգոստոսի 28-ին Աբովյանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Օլիմպիա Լյուբլյանա