ԿԼ. Նոայի հաղթանակը հավակնում է ճանաչվել առաջին տուրի լավագույն մրցելույթ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ։
Ռուի Մոտայի գլխավորած թիմի հաղթանակը հավակնում է ճանաչվել մրցաշարի առաջին տուրի լավագույն մրցելույթ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հայկական ակումբի «մրցակիցը» իռլանդական «Շեկրոկ Ռովերսն» է, որը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում տանը 10 ֆուտբոլիստներով 90+2-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց կիպրական ԱՊՕԵԼ-ից։ Գրանցվեց 1:1 հաշիվը։
«Նոայի» օգտին քվեարկել կարող եք այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն
# ԱՊՕԵԼ, Կոնֆերենցիաների լիգա, Մլադա Բոլեսլավ, Նոա, Շեմրոկ Ռովերս, ՈւԵՖԱ