ԿԼ. Նոայի բոլոր հավանական մրցակիցներն ու վիճակահանության զամբյուղները

ԿԼ. Նոայի բոլոր հավանական մրցակիցներն ու վիճակահանության զամբյուղները

30/08/2024 - 10:12

Ավարտվեց Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 խաղարկության որակավորման փուլը։

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պատմական նվաճման հասավ ու կարողացավ դուրս գալ մրցաշարի հիմնական փուլ։

Մրցաշարի հիմնական փուլի վիճակահանությունը կայանալու է օգոստոսի 30-ին` Երևանի ժամանակով 16:30-ից սկսած։ Արդեն հայտնի են վիճակահանության բոլոր զամբյուղները.

Առաջին զամբյուղ – «Չելսի» (Անգլիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Գենտ» (Բելգիա), «Ֆիորենտինա» (Իտալիա), ԼԱՍԿ (Ավստրիա), «Բետիս» (Իսպանիա)

Երկրորդ զամբյուղ – «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա), «Մոլդե» (Նորվեգիա), «Լեգիա Վարշավա» (Լեհաստան), «Հայդենհայմ» (Գերմանիա),«Յուրգորդեն» (Շվեդիա), ԱՊՕԵԼ (Կիպրոս)

Երրորդ զամբյուղ – «Ռապիդ Վիեննա» (Ավստրիա), «Օմոնիա» (Կիպրոս), ՀԻԿ (Ֆինլանդիա), «Վիտորիա Գիմարայնշ» (Պորտուգալիա), «Աստանա» (Ղազախստան), «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա)

Չորրորդ զամբյուղ – «Սերկլ Բրյուգե» (Բելգիա), «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա), «Նյու Սեյնթս» (Ուելս), «Լուգանո» (Շվեյցարիա), «Հարթս» (Շոտլանդիա), «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա)

Հինգերորդ զամբյուղ – «Պետրոկուբ» (Մոլդովա), «Սենթ Գալեն» (Շվեյցարիա), «Պանատինայկոս» (Հունաստան), «Բաչկա Տոպոլա» (Սերբիա), «Բորաց Բանյա Լուկա» (Բոսնա և Հերցեգովինա), «Յագելոնիա» (Լեհաստան)

Վեցերորդ զամբյուղ – «Ցելյե» (Սլովենիա), «Լարն» (Հյուսիսային Իռլանդիա), «Դինամո Մինսկ» (Բելառուս), «Պաֆոս» (Կիպրոս), «Վիկինգուր» (Իսլանդիա), «Նոա» (Հայաստան)։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայում նույնպես գործելու է նոր ձևաչափ։ Խմբային փուլ այևս չի լինելու և բոլոր 36 ակումբները լինելու են մեկ ընդհանուր խմբում։ Յուրաքանչյուր զամբյուղից ակումբներն ստանալու են մեկական մրցակից և միմյանց դեմ մրցելու են միայն մեկ անգամ։ Մրցաշարի լիգայի հատվածը մեկնարկելու է հոկտեմբերի 1-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023