ԿԼ. Նոայի, Արարատ-Արմենիայի, Ուրարտուի հայտացուցակները

ԿԼ. Նոայի, Արարատ-Արմենիայի, Ուրարտուի հայտացուցակները

25/07/2024 - 16:06

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են հայկական ակումբների` Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի», Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» և Հայաստանի առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուի»` Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումների համար հայտացուցակները։

«Նոան» դիմակայության առաջին խաղում Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցելու է Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» դեմ։ Հանդիպումը կայանալու է հուլիսի 25-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։

Ակումբի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Օգնյեն Չանրաչևիչ, Ալեքսեյ Պլոշադնի, Հովսեփ Մստոյան։

Պաշտպաններ – Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարիրսոն, Մարկոս Պեդրո, Հովհաննես Համբարձումյան, Ալեքսանդր Միլյկովիչ, Պաբլո Սանթոս, Գոնսալու Սիլվա։

Կիսապաշտպաններ – Արտակ Դաշյան, Գուստավո Սանգարե, Մարտին Գամբոշ, Գոռ Մանվելյան, Իմրան Ուլադ Օմար։

Հարձակվողներ – Էլդեր Ֆերեյրա, Գոնսալու Գրեգորիու, Մաթեուս Այաս, Էրալդո Ցինարի, Արտյոմ Ավանեսյան, Գրենիկ Պենտրոսյան, Վիրջիլ Պինսոն։

«Արարատ-Արմենիան» սկսում է եվրագավաթային պայքարը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կփորձի հաղթահարել մոլդովական «Զիմբրուի» արգելքը։ Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է Քիշնևում հուլիսի 25-ին` Երևանի ժամանակով 20:45-ից սկսած։

Ակումբի հայտացուցակում ընդգրկված են հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ – Ռաֆայել Մանասյան, Արսեն Բեգլարյան, Դանիլո Կուչեր։

Պաշտպաններ – Ժունիոր Բուենո, Ժոաու Կեյրուշ, Հակոբ Հակոբյան, Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան, Ալեքսանդր Պավլովեց։

Կիսապաշտպաններ – Միշել Այվազյան, Հովհաննես Հարությունյան, Արմեն Ամբարձումյան, Ամոս Նոնդի, Կարեն Մուրադյան,Ալվին Թերա, Նարեկ Ալավերդյան, Դավիթ Պետրոսյան։

Հարձակվողներ – Ալեքսիս Ռոդրիգես, Արթուր Սերոբյան, Ջոնաթան Դուարտե, Տենտոն Յենե, Մեթյու Գբոմադու, Էրիկ Օկանսի։

«Ուրարտուն» էստոնական «Կալևին» ընդհանուր դիմակայությունում հաղթելուց հետո այժմ լուրջ քննություն է հանձնելու և որակավորման երկրորդ փուլում մրցելու է չեխական «Բանիկի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 25-ին Օստռավա քաղաքում` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։

«Առյուծների» կազմում հայտավորված են հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ – Ալեքսանդր Մելիխով, Մխիթար Ունրեյան, Հայկ Ղազարյան, Ալեքսանդր Միշիև։

Պաշտպաններ – Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Իսահակ Բարի, Արթուր Մելիքյան, Ալիկ Մկրտչյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։

Կիսապաշտպաններ – Լուքման Գիլմոր, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Գևորգ Տարախչյան, Արտյոմ Պոլյարուս, Անտոն Կիլին, Անդրեյ Կրավչուկ, Այուբ Աբու, Արթուր Իսրայելյան, Էդգար Մովսեսյան։

Հարձակվողներ – Լեոն Սաբուա, Կարեն Մելքոնյան, Միքայել Միրզոյան, Դավիթ Հարությունյան, Իվան Իգնատև, Օլեգ Պոլյակով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023