ԿԼ. Նոայի, Արարատ-Արմենիայի, Ուրարտուի հաջորդ հավանական մրցակիցները
Այսօր` հուլիսի 22-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։
Վիճակահաբության ժամանակ հաջորդ հավանական մրցակիցներին իմացան նաև Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան», Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ու առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն»։
Ձևավորվել են հետևյալ զույգերը.
«Զիմբրու»(Մոլդովա)/«Արարատ-Արմենիա» – «Դնեպր-1» (Ուկրաինա)/«Ակադեմիա Պուշկաշ» (հունգարիա)
«Նոա»/«Սլիմա» (Մալթա) – ԱԵԿ Աթենք (Հունաստան)/«Ինտեր Կլուբ Էսկալդես» (Անդորրա)
«Կոպենհագեն» (Դանիա)/«Մեգփիս» (Ջիբրալթար) – «Բանիկ» (Չեխիա)/«Ուրարտու»
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մրցաշարի որակավորման երկորդ փուլում հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի կա՛մ «Դիֆերդանժին» (Լյուքսեմբուրգ) կա՛մ «Օրդաբասիին» (Ղազախստան)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ-Արմենիա, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Ուրարտու