ԿԼ. հայտնի է դարձել, թե Արարատը որ զույգի հաղթողի դեմ է մրցելու Շլյոնսկի արգելքը հաղթահարելու դեպքում
Հուլիսի 19-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանը ներկայացնող «Արարատը» եթե հաղթահարի լեհական «Շլյոնսկի» արգելքը, ապա կմրցի «Արդա» (Բուլղարիա) – «Հոպել Բեեր Շևա» (Իսրայել) զույգի հաղթողի դեմ։
Հիշեցնենք, որ «Արարատ» – «Շլյոնսկ» դիմակայության առաջին խաղը կայանալու է հուլիսի 22-ին` Գյումրիում, իսկ պատասխան հանդիպումը` հուլիսի 29-ին`Վրոցլավում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ, Արդա, Կոնֆերենցիաների լիգա, Հապոել Բեեր-Շևա, Շլյոնսկ