ԿԼ. Հայտնի դարձավ Արարատ – Շկենդիա դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Ինչպես արդեն հայտնել ենք, որակավորման առաջին փուլից պայքարը կսկսի նաև «Արարատը», որը մրցելու է «Շկենդիայի» (Հյուսիսային Մակեդոնիա) դեմ։
Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» զույգի հաղթողը կմրցի Լատվիան ներկայացնող «Վալմիերայի» դեմ։
Նշենք, որ «Շկենդիա» – «Արարատ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին` Տետովոյում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 14-ին` Երևանում։
Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 21-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 28-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ, Արարատ - Շկենդիա, Կոնֆերենցիաների լիգա, Շկենդիա, Շկենդիա - Արարատ, Վալմիերա