ԿԼ. ԿուՊՍ-ը սենսացիոն ոչ-ոքի է գրանցել «Քրիսթալ Փելասի» հետ` դուրս գալով անցումային փլեյ-օֆֆ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում Ֆինլանդիայի չեմպիոն ԿուՊՍ-ը հյուրընկալվելիս սենսացիոն ոչ-ոքի (2:2) է գրանցել «Քրիսթալ Փելասի» հետ։
Անգլիայի գավաթակրից 5-րդ րոպեին հաշիվը հիասքանչ հարվծաով բացեց Քրիստանտուս Ուչեն։
Երկրարդ խաղակեսի մեկնարկում` 50-րդ ու 53-րդ րոպեներին, հյուրերը Պյոտր Պաժիշեկի ու Իբրահիմ Սիսեի գոլերի շնորհիվ ոչ միայն հավասարեցրին, այլև անսպասելի առաջ անցան հաշվի մեջ։
«Արծիվենրին» 76-րդ րոպեին պարտությունից փրկեց Ջասթին Դևենին։
ԿուՊՍ-ը 73-րդ րոպեից` Քլինթոն Անթվիի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
«Փելասը» 10 միավորով 10-րդ տեղը զբաղեցրեց ու կխաղա անցումային փլեյ-օֆֆ-ում։
ԿուՊՍ-ը ոչ-ոքիի շնորհիվ միավորների քանակը հասցրեց 7-ի, բարձրացավ 21-րդ տեղ ու նույնպես անցումային փլեյ-օֆֆ-ում է։
Ֆիննական ակումբը պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում եվրագավաթային որևէ մրցաշարի հիմնական փուլի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml