ԿԼ. Նոան հաղթահարեց ԱԵԿ-ի արգելքը` դուրս գալով որակավորման փլեյ-օֆֆ փուլ
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Աթենքում հյուրընկալվելիս մրցեց հունական ԱԵԿ-ի դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Նոան» 3:1 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել անվանի մրցակցի նկատմամբ։
Պատասխան խաղում ԱԵԿ-ն ուներ շոշափելի խաղային ու տարածքային առավելություն, սակայն Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի դարպասը գրավեց միայն մեկ անգամ և հաղթեց 1:0 հաշվով։
34-ամյա դարպասապահը հանդիպման ընթացքում կատարեց 7 սեյվ։
Հունական ակումբից 90+2-րդ րոպեից աչքի ընկավ Սթիցեն Ցուբերը։
Այսպիսով, «Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որտեղ մրցելու է «Հայդուկ» (Խորվաթիա) – «Ռուժոմբերոկ» (Սլովենիա) դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am