ԿԼ. Բուդե Գլիմտը շարունակում է հիացնել` կրկին հաղթելով Սելթիկին🎥

ԿԼ. Բուդե Գլիմտը շարունակում է հիացնել` կրկին հաղթելով Սելթիկին🎥

25/02/2022 - 10:27

Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում նորվեգական «Բուդե Գլիմտը» սեփական հարկի տակ մրցեց «Սելթիկի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բուդե Գլիմտը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:1 հաշվով։

Առաջ ընկնելով` նշենք, որ «Բուդե Գլիմտը» շարունակեց հիացնել և կրկին հաղթեց, իսկ այս անգամ գրանցվեց 2:0 հաշիվը։

Հյետիլ Կնուդսենի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Օլա Սոլբակենն ու Ուգո Վելտեսենը։

Այսպիսով, «Բուդե Գլիմտը» հաղթեց ընդհանուր 5:1 հաշվով` նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հավելենք, որ «Բուդե Գլիմտը» վերջին 28 պաշտոնական խաղերում անպարտելի է։ Ակումբը վերջին անգամ պաշտոնական խաղում պարտվել է 2021 թ. օգոստոսի 5-ին` Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում 1:2 հաշվով զիջելով Կոսովոն ներկայացնող «Պրիշտինային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023