ԿԼ. Բոսնիայի չեմպիոնը խոշոր անակնկալ մատուցեց` չպարտվելով «Քրիսթալ Փելասին» 🎥
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Քրիստալ Փելասը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Զրինսկիին». գրանցվեց 1:1 հաշիվը։
Անգլիական ակումբից 44-րդ րոպեին հաշիվը բացեց Իսմայիլա Սարը, իսկ Բոսնա և Հերցեգովինայի չեմպիոնը 55-րդ րոպեին պատասխանեց Կարլո Աբրամովիչի դիպուկ հարվածով։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Լոնդոնի «Սելհուրսթ Փարկ» ստադիոնում։