ԿԼ. «Բետիսը» պայքարից դուրս թողեց «Ֆիորենտինային»` դուրս գալով եզրափակիչ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բետիսը» «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում անդալուզյան ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։
Պատասխան հանդիպումն էլ բավական հաջող մեկնարկեց Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմի համար, քանի որ 30-րդ րոպեին ակումբում վարձավճարով հանդես եկող վինգեր Անթոնին տուգանայինից կատարած հարվածով առաջ մղեց «Բետիսին»։
Այդուհանդերձ, «վիոլան» Ռոբին Գոսենսի դուբլի շնորհիվ ոչ միայն հավասարեցրեց և առաջ անցավ հաշվի մեջ նախքան ընդմիջում։
Երկրորդ խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն դարպասի նոր գրավումներ չեղան. «Ֆիորենտինան» հիմական ժամանակում հաղթեց 2:1 հաշվով։
Լրացուցիչ ժամանակում, ամեն դեպքում, հյուրերը 97-րդ րոպեին Էզ Աբդեի ջանքերով անչափ կարևոր գոլ խփեցին ու հետագայում պահեցին առավելությունը։
Հանդիպումն ավարտվեց 2:2, ինչը թույլ տվեց «Բետիսին» դիմակայությունում հաղթել 4:3 հաշվով ու պատմության մեջ առաջին նվաճել եվրագավաթային մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։
Սևիլիան ներկայացնող ակումբը Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում կմրցի «Չելսիի» դեմ։
Հանդիպումը կկայանա մայիսի 28-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։
Հանդիպման գոլերը` քիչ անց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից