ԿԼ. «Արարատ-Արմենիան» ծանր պայքարում հաղթեց «Ունիվերսիտատեա Կլուժին» 🎥

ԿԼ. «Արարատ-Արմենիան» ծանր պայքարում հաղթեց «Ունիվերսիտատեա Կլուժին» 🎥

31/07/2025 - 23:37

«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։

Մրցաշարի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը մրցակցի դաշտում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին»։

Ռումինական ակումբից 17-րդ րոպեին բացեց Յովկո Լուկիչը, հյուրերի պատասխան գոլը 53-րդ րոպեին խփեց Կամո Հովհաննիսյանը։

«Արարատ-Արմենիայի» հաղթական գոլն էլ 117-րդ րոպեին խփեց թիմի նորեկ Փոլ Այոնգոն։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Երևանում կողմերը չէին բացել հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Հանդիպման գոլերը` քիչ անց

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023