ԿԼ. «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում 📸
Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։
Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Երևանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 31-ին Կլուժում։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Ունիվերսիտատեա Կլուժում» հանդես էր գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը` 21 խաղում դառնալով 3 գոլի հեղինակ։ 29-ամյա ֆուտբոլիստն արդեն հեռացել է ռումինական թիմից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արարատ-Արմենիա, Արթուր Միրանյան, Կոնֆերենցիաների լիգա, Ունիվերսիտատիա Կլուժ