ԿԼ. «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցն անակնկալ պարտություն է կրել 🎥

ԿԼ. «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցն անակնկալ պարտություն է կրել 🎥

25/07/2025 - 00:16

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Պրահայի «Սպարտան» հյուրընկալվլեիս մրցել է ղազախական «Ակտոբեի» դեմ։

Չեխական ակումբն անսպասելի պարտություն է կրել` 1:2 հաշվով։

Տանտերերին հաղթանակ պարգևեցին Դանիել Սոզահի ու Օրալխան Օմիրտաևի խփած գոլերը։ «Սպարտայից» 90-րդ րոպեին աչքի ընկավ Վելկո Բիրմանչևիչը։

Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։

Հիշեցնենք, որ այս դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում կմրցի «Արարատ-Արմենիա» (Հայաստան) – «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա) զույգի ուժեղագույնի դեմ։

«Արարատ-Արմենիան» ու «Ունիվերսիտատեա Կլուժը» դիմակայության առաջին խաղում գոլեր չեն խփել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023