ԿԼ. Անթոնիի հիասքանչ գոլը հաղթանակ է պարգևել «Բետիսին» «Ֆիորենտինայի» դեմ խաղում 🎥
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բետիսը» Սևիլիայում մրցել է «Ֆիորենտինայի» դեմ։
Անդալուզյան ակումբը հանդիպման մեծ մասում խաղային առավելություն է ունեցել` հաղթելով 2:1 հաշվով։
Տանտերերի համար վճռորոշ է դարձել ակումբում վարձավճարով հանդես եկող Անթոնիի` 64-րդ րոպեին խփած հիասքանչ գոլը։ Բրազիլացի վինգերի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»։
25-ամյա ֆուտբոլիստը «Բետիս» տեղափոխվելուց հետո 19 խաղում 6 գոլ է խփել, 4 ասիստ կատարել։
Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Էզ Աբդեն, իսկ հյուրերի միակ գնդակը խփել է թիմի ավագ Լուկա Ռանիերին։
Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 8-ին Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում։