Կլույվերտի նորամուտը հաջող չէր! Ավստրալիան ջախջախեց Ինդոնեզիային 🎥

Կլույվերտի նորամուտը հաջող չէր! Ավստրալիան ջախջախեց Ինդոնեզիային 🎥

20/03/2025 - 15:13

Աշխարհի 2026 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման երրորդ փուլի 7-րդ տուրում Ավստրալիայի հավաքականը Սիդնեյում մրցեց Ինդոնեզիայի թիմի դեմ։

«Ագեվազները» վստահ հանդիպում անցկացրին և հաղթեցին խոշոր` 5:1 հաշվով։

Թոնի Պոպովիչի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ջեքսոն Իրվինը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարտին Բոյլը, Նիշան Վելուպիլայն ու Լյուիս Միլերը։

Հյուրերի հեղինակության գնդակը խփեց Օլե Ռոմենին։

Նշենք, որ Ինդոնեզիայի ազգային հավաքականը մարզում է լեգենդար հարձակվող Պատրիկ Կլույվերտը։ Ինդոնեզացիները 48-ամյա մասնագետի գլխավորությամբ անցկացնում էին անդրանիկ հանդիպումը։

Ավստրալիան հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և C խմբում երրորդ տեղում է, Ինդոնեզիայի թիմը 5 միավորով 5-րդն է։ Խմբում ընդգրկված են 6 հավաքականներ։

Հավելենք, որ Ասիայի գոտու որակավորման երրորդ փուլի խմբերում լավագույն երկու հավաքականները կնվաճեն ԱԱ-2026-ի ուղեգիր, իսկ 3-4-րդ տեղերը գրաված թիմերը պայքարը կշաշունակեն որակավորման չորրորդ փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023