Կլոպ. «Չէի կասկածում, որ Լիվերպուլը comeback կանի»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Լիվերպուլը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ։
խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը.
«Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը` ցուցադրելով ինտենսիվ և դրան զուգահեռ` խելացի ֆուտբոլ։ Մենք ամենուր էինք և ոչինչ թույլ չէինք տալիս մրցակցին մինչ այն պահը….
Մեզ պատժեցին առաջին խաղակեսի վերջին մի քանի րոպեների ընթացքում, սակայն ամեն ինչ սկսվեց ավելի վաղ։
Մենք տարվել էինք մեր խաղով և, ինչ-որ պահից սկսած, չկար պաշտպանության և հարձակման կազմակերպում։ Երբ թիմը կազմակերպված է, Ֆաբինիոն անհավանական է և կարող է լուծել բոլոր խնդիրները, սակայն երբ տարածությունը հսկայական է, նույնիսկ նա չի կարող գլուխ հանել ստեղծված իրավիճակից։
Ընդմիջման գնալուց առաջ նրանք մեր դարպասը երկու գնդակ ուղարկեցին, սակայն կասկած չունեի, որ «Լիվերպուլը» comeback կանի։ Պարզ էր, որ անհապաղ պետք է վերադառնային այն կետին, որտեղից սկսել էինք հանդիպումը, ինչից հետո մենք հիանալի գոլեր խփեցինք։
Արժանի հաղթանակ տոնեցինք, սակայն եղավ 10 րոպե, երբ «Միլանը» գրեթե փոխեց խաղի ընթացքը»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Միլան, Յուրգեն-Կլոպ, Չեմպիոնների-լիգա