Կլոպ. «Չգիտեմ` որ ակումբն է ֆավորիտ եզրափակիչում, չնայած ինձ համար միևնույն է»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ֆավորիտի մասին.
«Եթե նայեք ակումբների պատմությանը, թե ինչպես է Մադրիդի «Ռեալը» comeback-ներ իրականացնում, ես կասեի, որ նրանք ֆավորիտ են, բայց ցանկանում եմ, որ մենք նույն մակարդակի վրա լինենք նման հարցում։
Եթե «Լիվերպուլը» ցուցադրի իր լավագույն ֆուտբոլը, ապա մեր դեմ շատ դժվար կլինի։
Իմ գլխավոր մտահոգությունն այն է, որ եզրափակիչում ինքնավստահ լինենք ու մեզ նման։
Չգիտեմ` որ ակումբն է ֆավորիտ եզրափակիչում, չնայած ինձ համար միևնույն է»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» մայիսի 28-ին կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ