Կլոպ․ «Մրցաշրջանի չեղարկումը անարդար կլինի․ Լիվերպուլը պետք է չեմպիոն դառնա»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է անգլիական Պրեմիեր լիգայի անորոշ ճակատագրի մասին․
«Խոսակցություններ կային, որ ցանկանում են մցրաշրջանի արդյունքները զրոյացնեն։ Այդ պահին մտածում ես․ «Ի՞նչ։ Մրցաշրջանի 76%-ն արդեն հետևում է, իսկ դուք ցանկանո՞ւմ եք ամեն ինչ ոչնչացնել»։
Եթե մրցաշրջանը չեղարվկի, ապա անարդար կլինի, քանի որ «Լիվերպուլը» բոլոր առումներով լավագույնն է այս մրցաշրջանում։ Մենք պետք է չեմպիոն հռչակվենք, սակայն կարծում եմ, որ ճգնաժամի դեմ պայքարն ավելի կարևոր է, քան չեմպիոնությունը։ Կյանքում ավելի վատ բաներ կան, քան չեմպիոն չդառնալը։ Մեր շրջապատում բազմաթիվ մարդիկ տարբեր խնդիրների դեմ են պայքարում։ Մարդիկ մահանում են, դա մշտապես այդպես է եղել և կլինի, սակայն ներկա պահին այս վիճակը ստեղծվել է մի վարակի պատճառով, որի մասին ոչ ոք չգիտեր և չէր կարող նախապատրաստվել»,- նշել է գերմանացի մարզիչն, ում խոսքերը մեջբերում է Goal-ը։
# ԱՊԼ, Լիվերպուլ, կորոնավիրուս, Յուրգեն-Կլոպ