Կլոպ․ «Մոուրինիոն «Տոտենհեմին» վերածել է արդյունք ապահովող մեքենայի»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Տոտենհեմի» հետ դեկտեմբերի 16-ին կայանալիք խաղի նախաշեմին խոսել է մրցակից թիմի և նրա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մասին․
«Նրանց արդյունքները շատ տպավորիչ են։ Այս մրցաշրջանում նրանք հիանալի ֆուտբոլ են ցուցադրում։ Ես զարմացած չեմ, քանզի Մոուրինիոն նրանց վերածել է արդյունք ապահովող մեքենայի, և դա իրոք այդպես է։ Նրանք հաղթում են, եթե անգամ վատ մարզավիճակում են և կարողանում են պաշտպանվել ողջ թիմով, ինչը տպավորիչ է։
Իհարկե, Քեյնն ու Սոնը առանձնանում են, բայց եթե անգամ նրանց չեզոքացնենք, միևնույն է, «Տոտենհեմը» այլ շատ լավ ֆուտբոլիստներ ունի։ Թիմ, որից արժի տհաճություններ սպասել»,- եզրափակել է իր խոսքը Կլոպը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև խաղը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում։
Անցկացրած 12 խաղերից հետո ԱՊԼ առաջատարներն ունեն 25-ական միավոր, իսկ լրացուցիչ ցուցանիշներով (խփած, բաց թողած գոլերի հարաբերակցություն) «Տոտենհեմն» առաջատար է։
# ԱՊԼ, Ժոզե Մոուրինիո, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Տոտենհեմ