Կլոպ․ «Դիտում էի Սիթիի խաղը և մտածում՝ ինչպե՞ս է հնարավոր, որ որևէ ակումբ նրանց գերազանցում է 20 միավոր»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յորգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի»՝ «Բրյորնլիի» նկատմամբ 5։0 հաշվով տարած հաղթանակը, որը կայացել է անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում․
«Երեմ դիտում էի «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումը և մտածում․ «Ինչպե՞ս է հնարավոր, որ կա մի ակումբ, որը նրանց գերազանցում է 20 միավոր։ «Լիվերպուլը» ինչ-որ բան միանշանակ ճիշտ է արել»,- նշել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է անգլիացի լրագրող Ջեյմս Պիրսը։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած 30 տուրերից հետո «Լիվերպուլը» 83 միավորով գլխավորում է մցաշարային աղյուսակը, իսկ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթին» մերսիսայդյան ակումբին զիջում է 20 միավոր։ Այսօր՝ հունիսի 24-ին, «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կմրցի «Քրիստալ Փելասի» դեն։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Քրիստալ-Փելաս