Կլոպը Վան Դեյկի վնասվածքի մասին. Հուսով եմ՝ ոչ մի լուրջ բան չկա
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, «Տոտենհեմի» դեմ տարած հաղթանակից հետո, խոսել է թիմի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի ստացած վնասվածքի մասին:
Հանդիպման 85-րդ րոպեին հոլանդացի պաշտպանը վնասել էր ոտնաթաթը, բայց դաշտում մնացել էր մինչև խաղավարտ:
«Կարծում եմ, որ դա եղավ հակագրոհի («Տոտենհեմի») ժամանակ, երբ նա բախվեց Սիսոկոին:Չգիտեմ, ոտքը դուրս է ընկել, թե ուղղակի վնասվել է:Նա գնում էր հարցազրույցի սառույցի մեծ փաթեթով:
Հուսով եմ՝ ոչ մի լուրջ բան չկա:»,- Կլոպի խոսքերն ե մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: