Կլասիկոյի անցկացման օրը մնում է անհայտ
Իսպանական մրցաշարերի անցկացման կոմիտեն չի կարողացել «Ռեալի» և «Բարսայի» հետ համաձայնեցնել Կլասիկոյի անցկացման նոր օրը։
Ակումբները պետք է համաձայնության գային մինչև հոկտեմբերի 21-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու ակումբներն էլ ցանկանում են խաղն անցկացնել դեկտեմբերի 18-ին, սակայն այդ որոշմանը դեմ է հանդես եկել Լա Լիգան, ով նամակ է հղել Իսպանիայի թագավորական ֆեդերացիային՝ խնդրելով խաղը տեղափոխել դեկտեմբերի 4-ին։
Ակումբները պետք է իրենց պատասխանը տան երեքշաբթի Երևանի ժամանակով մինչև 22։00-ն։
Խաղը հետաձգվել է Կատալոնիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ Իսպանիայի Բարձրագույն դատարանը վճիռ կայացրեց կատալոնացի 9 քաղաքական գործիչների դեմ՝ կապված 2017 թվականին տեղի ունեցած անկարգությունների և հանրաքվեի անցկացման հետ։
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Ռեալ Մադրիդ