Կիվուն` Մխիթարյանի մասին. «Տարիքը նշանակություն չունի. այն զուտ թիվ է»
«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն խոսել է ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին.
«Մխիթարյանի ապագան վտանգվա՞ծ է Սուչիչի տրանսֆերից հետո։ Տարիքը նշանակություն չունի և այն զուտ թիվ է։ Կարևոր են որակներն ու մոտիվացիան։ Հենրիխն ամեն ինչ ապացուցում է իր խաղով ու մոտեցումներով։ Նա միշտ էներգիա և մոտիվացիա ունի։ Պետք է միշտ աշխատել ու լավագույն որակներով»,- նշել է ռումինացի մասնագետը, որի խոսքը մեջբերում է միլանյան գրանդի պաշտոնական կայքը։
«Ներաձուրին» ամառային տրանսֆերայի պատունանի ժամանակ 14 միլիոն եվրոյով Զագրեբի «Դինամոյից» ձեռք է բերել Պետար Սուչիչին։ Խորվաթ ֆուտբոլիստը հանդես է գալիս Մխիթարյանի դիրքում։
Հենրիխ Մխիթարյանը մինչև 2026 թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունի «Ինտերի» հետ։ Հայ ֆուտբոլիստն այժմ թիմի հետ ԱՄՆ-ում է և պատրաատվում է աշխարհի ակումբային առաջնությանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, ԱԱԱ-2029, Աշխարհի ակումբային առաջնություն, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Պետար Սուչիչ, Քրիստիան Կիվու