Կինգսլի Կոմանի` շրջադարձ հարվածով խփած ֆանտաստիկ գոլը «Ալ Նասրի» կազմում 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 16-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «Ալ Շաբաբին»։
Տանտերերից 8-րդ րոպեին շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ է խփել ֆրանսիացի անվանի վինգեր Կինգսլի Կոմանը` հաշիվը դարձնելով 2:0։
29-ամյա ֆուտբոլիստը Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանում 14 խաղում 4 գոլ ու 6 ասիստ է գրանցել։
«Ալ Նասրը» 35 խաղում երկրորդ տեղում է, «Ալ Շաբաբը»` 11 միավորով 14-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալ Նասր, Ալ Շաբաբ, Կինգլսի Կոման, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա