ՄՅՈւ-ն պատրաստ է խոշոր աշխատավարձ վճարել Բավարիայի վինգերին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բավարիայի» եզրային հարձակվող Կինգսլի Կոմանի ծառայություններով, սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, մտադիր չէ լքել մյունխենյան ակումբի շարքերն այս ամառ։
Միևնույն ժամանակ, հետագայում ակումբը լքելու դեպքում՝ ֆրանսիացին ցանկություն է հայտնել խաղալ անգլիական Պրեմիեր լիգայի թոփ ակումբներից մեկի կազմում, սակայն այս պահին 24-ամյա ֆուտբոլիստը կետրոնացած է միայն «Բավարիայում» իր մրցելույթների վրա։
Հաղորդվում է, որ «Յունայթեդն», իր հերթին, պայմանագիր է պատրաստում Կոմանի համար՝ 260 հազար ֆունտ սթերլինգ շաբաթական աշխատավարձով, ինչը գրեթե կրկնակի շատ է այն գումարից, որը նա վաստակում է իր ներկայիս ակումբում։
Այս հանգամանքն անհանգստություն է առաջացրել գերմանական ակումբի ղեկավարության շրջանում, քանի որ ընթացիկ շաբաթ ակումբի և ֆուտբոլիստի ներկայացուցիչների հանդիպումը և պայմանագրի երկարաձգման շուրջ քննարկումը չի կայացել, իսկ կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կինգսլի Կոմանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։
Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Կոմանը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բավարիա, Բունդեսլիգա, Կինգլսի Կոման, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ