Կիկիե Սետիենի օրոք Բարսելոնան անդադար մարզվում է
Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկիե Սետիենը թիմի համար սահմանել է ինտենսիվ մարզումային ծրագիր։
Կիկիե Սետիենի օրոք կատալոնական ակումբի խաղացողները դեռևս չեն ունեցել հանգստյան օր։ Ավելին` 61-ամյա մասնագետը հանել է հունվարի 15-ին նախատեսված հանգստյան օրը, որը վերցրել էր Էռնեստո Վալվերդեն։
Նշվում է, որ «Գրանադայի» դեմ խաղից մեկ օր առաջ ակումը միանգամից երկու մարզում է անցկացրել, իսկ խաղի օրը` մեկ մարզում։
Այս շաբաթ նույնպես կշարունակվեն ինտենսիվ մարզումները։ Մարզումներ կլինեն ամեն օր բացի հունվարի 22-ից և 25-ից։ Ակումբն այս շաբաթվա ընթացքում կանցկացնի երկու հանդիպում. գավաթի շրջանակում կհյուրընկալվի «Իբիցային», իսկ առաջնության 21-րդ տուրում կհյուրընկալվի «Վալենսիային»։ Մարզումներից ազատված կլինեն միայն այն խաղացողբերը, ովքեր հայտավորված չեն լինի գավաթային հանդիպմանը։
Այսպիսով, կատալոնական ակումը 14 օրվա ընթացքում կանցկացնի 13 մարզում։
# Copa del Rey, Բարսելոնա, Լա-լիգա, Կիկե Սետիեն, Վալենսիա