Կիկե Սետիեն․ «Հաջորդ մրցաշրջանում հույս եմ դնելու նրա վրա»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը նշել է, որ ցանկանում է ակումբում պահել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում։
Ըստ վերջին բամբասանքների՝ բրազիլացի կիսապաշտպանին ուղարկում են Անգլիա, սակայն կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը պատրաստ է աշխատել նրա հետ․
«Կոուտինիոն հրաշալի ֆուտբոլիստ է, նա ինձ շատ է դուր գալիս։ Նա դեռևս համարվում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Եթե որևէ ակումբ ցանկանում է նրան ձեռք բերել, ապա պետք է վճարեք նրա հրաժարագինը կամ էլ անհրաժեշտ գումարը։ Նա այստեղ կլինի հաջորդ մրցաշրջանի մեկնարկում, քանի որ հույս եմ դնելու նրա վրա։ Ես պետք է խոսեմ նրա հետ և իմանամ, թե ինչ է մտածում»,- 61-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Sport-ը՝ հղում կատարելով Rac1-ին։
Հիշեցնենք, որ բրազիլացի կիսապաշտպանը «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2018 թվակնաի ձմռանը։ Այդ ժամանակ կատալոնական ակումբը «Լիվերպուլին» վճարեց 145 մլն եվրո, իսկ այժմ նրա տրանսֆերային արժեքը transfermarkt.com-ը գնահատում է 56 մլն եվրո։
# Բավարիա, Բարսելոնա, Կիկե Սետիեն, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո