Կիկե Սետիենն առաջին մարզումն է անցկացրել Բարսելոնայի ղեկին
«Բարսելոնան» առավոտյան անցկացրել է հերթական մարզումը՝ նախապատրաստվելով Լա լիգայի հերթական խաղին։ Կատալոնացիները Լա լիգայի 19-րդ տուրում սեփական հարկի տակ մրցելու են «Գրանադայի» դեմ։
Մարզումը ղեկավարել է ակումբի նոր գլխավոր մարզիչ 61-ամյա Կիկե Սետիենը, որ ը դարձել է նրա առաջին մարզումը «Բարսելոնայի» ղեկին։
Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով գիշերը 3-ի սահմաններում, կատալոնական ակումբը հեռացրել է Էռնեստո Վալվերդեին՝ նշանակելով Կիկե Սետիենին։
# Բարսելոնա, Կիկե Սետիեն