Կիկե Սետիենը տարվել է «Գահերի խաղը» սերիալով

Կիկե Սետիենը տարվել է «Գահերի խաղը» սերիալով

30/03/2020 - 11:50

«Բարսելոնայի» գլխավոր Կիկե Սետիենը Sport.es-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչով է զբաղվում կարանտինի ընթացքում․

«Ինչպես բոլորը, այնպես էլ, կարանտի մեջ եմ։ Ժամանակս փորձում եմ ճիշտ անցկացնել։ Ամենաշատը մաքուր օդի կարիք եմ ունենում։

Կարոտում եմ ֆուտբոլային հանդիպումները, ադրենալինը և անդադար ծանրաբեռնվածությունը։ Ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի։

Այժմ տարվել եմ «Գահերի խաղը» սերիալով, սակայն հանդիպումների վերսկսումից հետո չեմ շարունակելու դիտել այն, քանի որ ստիպված կլինեմ խնդրել երկարաձգել կարանտինը, սակայն վաղ թե ուշ վերադառնալու ենք մարզումներին։

Կարծում եմ՝ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Թիմը մարզումներին կվերադառնա հսկայական եռանդով, որպեսզի հաղթահարի բոլոր փորձությունները»,- նշել է 61-ամյա մասնագետը։

Հիշեցնենք, որ իսպանական Լա լիգան կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված անորոշ ժամանակով դադարեցվել է։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023