Կիկե Սետիենը չեղարկել է Բարսելոնայի այսօրվա մարզումը
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում 0։2 հաշվով «Վալենսիային» պարտվելուց հետո, կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը որոշել է թիմին հանգիստ տալ։
61-ամյա մասնագետը չեղարկել է ակումբի այսօրվա մարզումը։ Խնիրն այն է, որ այն պահից, ինչ Սետիենը գլխավորել է ակումբը, որը տեղի է ունեցել հունվարի 14-ին, ինտենսիվ մարզումային ծրագիր է մշակել խաղացողների համար․ առաջին օրը ակումբն անցկացրել է միանգամից երկու մարզում, իսկ երկրորդ օրը հանել էր նախատեսված հանգստյան օրը։
Ակումբն այս օրերին միասին վերցրած 13 օրվա ընթացքում անցկացրել է 12 մարզում։ Այսօր թիմն առաջին անգամ հանգիստ է ստացել։
«Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 30-ին՝ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում մրցելով «Լեգանեսի» դեմ։
# Copa del Rey, Բարսելոնա, Լա-լիգա, Լեգանես, Կիկե Սետիեն, Վալենսիա