Կիլիան Մբապեն փորձել է կրկնել Մարադոնայի հանրահայտ գոլը, սակայն արժանացել է դեղին քարտի?

Կիլիան Մբապեն փորձել է կրկնել Մարադոնայի հանրահայտ գոլը, սակայն արժանացել է դեղին քարտի?

23/01/2020 - 14:59

Ֆրանսիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0։3 հաշվով առավելության հասավ «Ռեյմսի» նկատմամբ։

Հանդիպման վերջնամասում, երբ հանդիպման ելքն արդեն վճռված էր, գրոհներից մեկի ժամանակ փարիզյան ակումբը կարող էր հաշիվը դարձնել էլ ավելի խոշոր։ Կիլիան Մբապեն հարվածային դիրք դուրս բերեց Նեյմարին, ով խառնվեց իր իսկ հնարքների մեջ, իսկ գնդակը հայտնվեց Մբապեի մոտ, ով կարծես թե ցանկանում էր կրկնել լեգենդար Դիեգո Մարադոնայի ձեռքով հեղինակած գնդակը՝ ձեռքով գնդակը գլորելով դեպի դարպասը։

Սակայն, մրցավարները չարձանագրեցին գոլը՝ երիտասարդ ֆրանսիացուն ցույց տալով դեղին քարտ։ Մբապեն ժպիտով ընդունեց կատարվածը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023