Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ահվաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին տեղեկացնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երկրորդ տուրի շրջանակում աշխարհի գործող չեմպիոնները սեպտեմբերի 8-ին պետք է մրցեն գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի դեմ։ ՈՒԵՖԱ-ն յուրաքանչյուր խաղից բոլոր հավաքականների ֆուտբոլիստներին և անձնակազմին ՊՇՌ թեստ է անցկացնում, ինչի արդյունքում 21-ամյա հարձակվողի թեստը դրական է եղել։
Խորվաթիայի դեմ կայանալիք հանդիպումը Կիլիան Մբապեն միանշանակ բաց է թողնելու։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ի կազմից կորոնավիրուսով են վարակված նաև Նեյմարը, Անխել դի Մարիան, Մաուրո Իկարդին, Լեանդրո Պարեդեսը, ինչպես նաև ևս երկու ֆուտբոլիստ, որոնց անունները չի հրապարակվել։
# Ազգերի լիգա, Կիլիան-Մբապե, կորոնավիրուս, ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական