Մբապեն նշել է, թե որքան աշխատավարձ է ցանկանում ՊՍԺ-ից
Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն՝ հղում անելով As-ին, «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ֆրանսիական ակումբի ղեկավարությանը հայտնել է, թե որքան աշխատավարձ է ցանկանում վաստակել, եթե մնա ակումբում։
Աղբյուրի փոխանցմանբ՝ 22-անյա ֆուտբոլիստը ցանկանում է նոր պայմանագրով վաստակել 35 մլն եվրոյից թչ պակաս, այսինքն՝ այնքան, որքան վաստակում է թիմի մյուս հարձակվող Նեյմարը։
Ենթադրվում է, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը դժվար թե բավարարի ֆրանսիացու պահանջնելը և կվաճառի նրան պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ՝ այսինքն՝ 2021 թվականի ամռանը։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստի դիմաց ՊՍԺ-ն ցանկանում է վաստակել նվազագույնը 200 մլն եվրո։
Հայտնի է, որ Մբապեին իրենց շարքերում ցանկանում են տեսնել իսպանական գրանդները՝ «Ռեալն» ու «Բարսելոնան», սակայն երկու ակումբներն էլ ցանկանում են վճարել տրանսֆերի դիմաց 150 մլն եվրոյից ոչ ավել։
Ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լիգա-1, Կիլիան-Մբապե, Նեյմար, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ