Կիլիան Մբապեն հաջորդ շաբաթ կհայտարարի իր որոշման մասին

Կիլիան Մբապեն հաջորդ շաբաթ կհայտարարի իր որոշման մասին

04/02/2024 - 15:09

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կամզում։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, հանուն «արքայական» ակումբի շարքերը համալրելու` 25-ամյա ֆուտբոլիստը մերժել է «Պարի Սեն-Ժերմենի»` պայմանագրի երկարաձգման առաջարկը։

Նոր պայմանագրով Մբապեի տարեկան աշխատավարձը պետք է էականորեն բարձրանար, որը ներկա պահին կազմում է տարեկան 72 մլն եվրո։

Բացի այդ, ֆրանսիացի հարձակվողը փարիզյան ակումբից ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու դեպքում կկորցնի 100 մլն եվրո հավելավճար։

Աղբյուրի փոխանցմամբ` Մբապեն արդեն հաջորդ շաբաթ կհայտարարի իր որոշման` «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու մասին։

Մբապեն կարծում է, որ սա «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու ամենահարմար պահն է։

Հաղորդվում է, որ «արքայական» ակումբի հետ բանակցություններում քննարկման ամենակարևոր թեմաներից մեկը 2024 թ. ամառային օլիմպիական խաղերին Մբապեի մասնակցության հարցն է։

Օլիմպիական խաղերը կայանալու են հենց Փարիզում, և Մբապեն ցանկանում է Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել մրցաշարին։

Ավելի վաղ Le Parisien-ը հայտնել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ ՊՍԺ-ից և 2024 թ. ամռանը` գործող պայմանագրի ավարտից հետո, ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023