Կիլիան Մբապեն խոսել է Էմիլիանո Մարտինեսի վարքագծի մասին
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի («Աստոն Վիլլա», Արգենտինա) վարքագծի մասին.
«Դա իմ խնդիրը չէ։ Չեմ ցանկանում ժամանակ ծախսել դատարկ բաների վրա»,- 24-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերում է GFFN-ը։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Մարտինեսը մի քանի անգամ հրապարակավ ծաղրել է Մբապեին։
30-ամյա դարպասապահը հավաքականի խաղընկերների հետ հանդերձարանում հաջողությունը նշելիս Մբապեի համար «լռության րոպե» է հայտարարել, իսկ Բուենոս Այրեսում տեղի ունեցած շքերթի ժամանակ հանդիսականներին ֆրանսիացի հարձակվողի պատկերով տիկնիկ է ցույց տվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Արգենտինայի հավաքական, Էմիլիանո Մարտինես, Կիլիան-Մբապե, Մունդիալ-2022, ՊՍԺ, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական