Կիլիան Մբապեն դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է ԱԱ-2022-ին մասնակցած ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հերթական թարմացումից հետո ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերայի արժեքն ավելացել է 20 մլն եվրոյով և այժմ կազմում է 180 մլն եվրո։
Դրա շնորհիվ 24-ամյա հարձակվողը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը` շրջանցելով Էրլինգ Հալանդին («Մանչեսթեր Սիթի»), ով գնահատվում է 170 մլն եվրո։
Նշենք, որ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 180 մլն եվրո
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) – 170 մլն եվրո
- Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) – 120 մլն եվրո
- Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ», Անգլիա) – 110 մլն եվրո
- Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա) – 110 մլն եվրո
- Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա) – 100 մլն եվրո
- Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիա) – 100 մլն եվրո
- Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա) – 100 մլն եվրո
- Ֆեդե Վալվերդե («Ռեալ Մադրիդ», Ուրուգվայ) – 100 մլն եվրո
- Գավի («Բարսելոնա», Իսպանիա) – 90 մլն եվրո
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Բուկայո Սակա, Գավի, Էրլինգ Հալանդ, Կիլիան-Մբապե, Մունդիալ-2022, Պեդրի, Ջամալ Մուսիալա, Ջուդ Բելինգհեմ, Վինիսիուս, Քաթար-2022, Ֆեդերիկո Վալվերդե, Ֆիլ Ֆոդեն