Պերեսը նշել է, թե որ դեպքում է հնարավոր Հալանդի և Մբապեի տրանսֆերի իրականացումը
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը իսպանական El Larguero պարբերականին մեծ հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսել է նաև Էրլինգ Հալանդի ու Կիլիան Մբապեի հավանական տրանսֆերների մասին․
«Ընդհանուր առմամբ, եկող ամռնաը մեծ տրանսֆերներ չեն սպասվում։ Երբ գումարը հարուստ ակումբներից չի անցնում աղքատներին, դա բացասաբար է անդրադառնում բոլորի վրա։ Ներկա պայմաններում հնարավոր չէ իրականացնել ո՛չ Մբապեի ո՛չ էլ Հալանդի տրանսֆերը, ինչը վերաբերում է ոչ միայն «Ռեալին», այլև բոլոր ակումբներին։ Առանց Սուպերլիգայի հնարավոր չէ նման տրանսֆեր իրականացնել։
Եթե մենք այս ամառ չգնենք Մբապեին, չեմ կարծում, որ որևէ երկրպագու ինքնասպանություն կգործի։ Նրանք գիտեն, որ մենք ամբողջ ուժերով փորձում ենք և եթե ինչ-որ բան չստացվի, ապա դա կլինի միայն այն պատճառով, որ տվյալ պահին պարզապես անհնար է իրականացնել նման տրանսֆեր»,- նշել է Պերեսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես