Կիլիան Մբապեին 6 տարվա ազատազրկում է սպառնում 📸
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն սկանդալի կիզակետում է հայտնվել։
Aftonbladet-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 12-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի ոստիկանական բաժանմունքներից մեկում բողոք է ներկայացվել, որ 25-ամյա ֆուտբոլիստը բռնաբարություն է կատարել։
Մեղադրող կողմի համաձայն` դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Ստոկհոլմի կենտրոնում տեղակայված հյուրանոցներից մեկում։
Շվեդական դատախազությունը հայտարարություն է տարածել և հայտնել, որ հետաքննություն է սկսում` կապված հավանական բռնաբարության հետ.
«Ստոկհոլմում ենթադրյալ բռնաբարության մասին ԶԼՄ-ների հաղորդումներից հետո դատախազները կարող են հաստատել, որ ոստիկանությունը բողոք է ստացել բռնաբարության վերաբերյալ: Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 10-ին Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում։
Նախնական հետաքննությունը վարելու է ավագ դատախազ Մարինա Չիրակովան։ Դատախազն այս պահին ԶԼՄ-ներին որևէ մեկնաբանություն չի կարող տալ կատարվածի մասին։ Հավելյալ տեղեկություններ ունենալու դեպքում դատախազությունը հանդես կգա նոր հայտարարությամբ»,- դատախազության հայտարարությունը մեջբերում է RMC Sport-ը։
Le Parisien-ը գրում է, որ եթե Մբապեի մեղքն ապացուցվի, նրան սպառնալու է նվազագույնը 6 տարվա ազատազրկում։ Մեղմացուցիչ հանգամանքների դեպքում պատիժը կարող է կիսով չափ կրճատվել։
Հանցագործությունների կանխարգելման Շվեդիայի ազգային խորհրդի տվյալներով՝ 2019 թվականին բռնաբարության համար ազատազրկման միջին ժամկետը կազմել է մոտ 27 ամիս։
Ըստ TV4-ի` չնայած դատախազության տարածած հայտարարության մեջ Մբապեի անունը չի նշվում, տուժող կինը ոստիկանություն դիմելիս հաստատել է, որ նրա կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել։
Հաղորդվում է, որ այդ կինը օգնություն է խնդրել հիվանդանոցներց մեկի բռնաբարության զոհերի բաժանմունքում։
Այս պահին ոստիկանությունը Մբապեին տվել է «հիմնավոր կասկածյալի» կարգավիճակ։ Դա Շվեդիայում կասկածյալների ամենաստորին մակարդակն է։
Հավելենք, որ Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց է թողել Ֆրանսիայի հավաքականի` Ազգերի լիգայի A դիվիզիոնի երկրորդ խմբի Իսրայելի (4:1) և Բելգիայի (2:1) դեմ խաղերը։
Հոկտեմբերի 10-ին` Իսրայելի դեմ խաղի օրը, հարձակվողին ընկերների հետ նկատել են Ստոկհոլմում։ Նրանք այցելել են տեղի գիշերային ակումբներից մեկը, որտեղից Մբապեն մեկնել է Կորսիկա կղզի։
Ֆուտբոլիստը X-ի իր միկրոբլոգում կիսվել է կատարված առթիվ ԶԼՄ-ներից մեկի հրապարակումը, որն արդեն հեռացվել է, և գրել.
«Կեղծ լուրեր են։ Այս ամենն այնքան կանխատեսելի է»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կիլիան-Մբապե, Ռեալ Մադրիդ, Ֆրանսիայի հավաքական