Ռեալը կարող է վճարել Մբապեին 21 մլն եվրո աշխատավարձ․ ՊՍԺ-ն 36 է առաջարկում

Ռեալը կարող է վճարել Մբապեին 21 մլն եվրո աշխատավարձ․ ՊՍԺ-ն 36 է առաջարկում

26/01/2021 - 11:42

Ինչպես տեղեկացնում է As-ը, «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, սակայն մի շարք հանգամանքներ խանգարում են գործարքի կայացմանը։

Մադրիդյան ակումբը չի կարողանում բավարարել 22-ամյա ֆուրտբոլիստի ֆինանսական պահանջները։

Բանն այն է, որ «արքայական» ակումբը ֆրանսիացուն կարող է վճարել առավելագույնը 21 մլն եվրո աշխատավարձ․ այդքան այս պահին ֆուտբոլիստը ստանում է ՊՍԺ-ում։

Այնինչ, փարիզյան ակումբը պատրաստ է բարձրացնել նրա աշխատավարձը մինչև 36 միլիոնի։ Այդքան է վաստակում նաև թիմի մյուս հարձակվող Նեյմարը։

Այս պահին «սերուցքայինների» ֆուտբոլիստների աշխատավարձերի հանրագումարը կազմում է 448 մլն եվրո։

«Ռեալում» հույս ունեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերջապես վաճառել Գարեթ Բեյլին, ով այս պայի վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում՝ ստացված հասույթով մեղմացնելով ակումբի ծախսերը։

Բեյլի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս, որից հետո ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել այլ ակումբ անվճար։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 23 հանդիպման, դարձել 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023