Կիելինին Սակայի հարվածից առաջ անիծել է նրան` արտաբերելով «կիրիկոչո» բառը🎥
Եվրո-2020-ն արդեն 3 օր է ավարտվել է. Իտալիայի հավաքականը 11-մետրանոցների օգնությամբ հաղթել է Անգլիայի ընտրանուն և նվաճել բաղձալի գավաթը, սակայն երզափակիչ հանդիպման շուրջ աղմուկը դեռևս չի դադարում։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Իտալիայի հավաքականի ավագ Ջորջիո Կիելինին 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ Բուկայո Սակայի վճռորոշ հարվածից առաջ արտաբերել է «կիրիկոչո» բառը` անիծելով վերջինիս։ «Կիրիկոչո» բառացի թարգամանաբար նշանակում է հենց «անեծք»։
Աղբյուրի փոխանցմամբ` «կիրիկոչո» բառն ունի հարավամերիկյան ծագում և նշանակում է նաև «աչքով տալ»։
Հատկանշական է, որ այդ պահին Սական, իրոք, վրիպեց նշակետից, իսկ Իտալիայի հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Նշենք,որ ֆուտբոլային աշխարհում «կիրիկոոչո» բառի պատմությունը հասնում է ընդհուպ մինչև 1980 թվական և կապված է արգենտինական Լա Պլատա քաղաքը ներկակացնող «Էստուդիանտես» ակումբի հետ։ Ակումբի մարզչական շտաբը նկատել է, որ թիմի ֆուտբոլիստները հաճախ են բաց մարզումների ժամանակ վնասվածքներ ստանում, երբ մարզադաշտում ներկա է եղել «Կիրիկոչո» մականանունով երկրպագուներից մեկը։ Այդ ժամանակ թիմի սնահավատ մարզիչը հանդիպում է «Կիրիկոչոյի» հետ և պարտադրում մշտապես Լա Պլատայում դիմավորել այն թիմերին, որոնք պետք է արտագնա հանդիպում անցկացնեին «Էստուդիանտեսի» դեմ։ Այդ դեպքից հետո գրեթե միշտ հյուր թիմերն անհաջողության էին մատնվում Լա Պլատա ժամանալեուց հետո։
Այդ պահից սկսած` բազմաթիվ ֆուտբոլային երկրպագուներ իրենց «զինանոցը» համալրել են «կիրիկոչո» բառով։ Ըստ ավանդության` այն հատկապես լավ է աշխատում, երբ մրցակիցն իրացնում է 11-մետրանոց, տուգանային հարված կամ էլ մնացել է մեն-մենակ դարպասպահի դիմաց։
Հավելենք, որ ինքը` Կիլեինին, նույնպես հաստատել է, որ արտաբերել է «կիրիկոչո» բառը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Բուկայո Սակա, ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Ջորջիո-Կիելինի