Կիեզան հրաժարվում է խաղալ Իտալիայի հավաքականում
Կիեզան հրաժարվում է խաղալ Իտալիայի հավաքականում
21/11/2025 - 12:58

Ջենարո Գատուզոն հաստատել է, որ «Լիվերպուլի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան հրաժարվում է խաղալ Իտալիայի ազգային հավաքականում.

«Ես քանի անգամ փորձել եմ Կիեզային հրավիրել հավաքական, բայց նա հրաժարվել է։ Որոշումը կայացրել է նա, ոչ թե ես»,- նշել է «սկուադրա աձուրիի» գլխավոր մարզիչը, որի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

28-ամյա եզրային կիսապաշտպանն Իտալիայի հավաքականում հանդես է եկել 2018-24թթ., 51 խաղում խփել է 7 գոլ, կատարել 8 ասիստ։ Նա հավաքականի կազմում 2021թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Կիեզան վերջին անգամ հավաքականում հանդես է եկել 2024թ. հունիսի 29-ին Շվեյցարիայի դեմ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի խաղում (0:2)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025